ԱՄՆ-ում տղամարդը 17 օր անցկացրել է Օրեգոնի անապատում եւ ողջ է մնացել, գրում է «Լենտա»-ն`վկայակոչելով ABC News-ը:
69-ամյա Հարի Բերլին մայիսի 6-ին ձկնորսության էր գնացել, սակայն տուն չէր վերադարձել: Նրա ավտոմեքենան հայտնաբերվել էր մայիսի 8-ին: Որոնողական աշխատանքներն իրականացնող փրկարարները հայտնաբերել են միայն ապաստարանի մնացորդները, որոնք նա կառուցել էր անապատում թափառելիս: Որոնողական ջոկատները գնացել էին ամերիկացու հետքերով: Մայիսի 23-ի կեսօրին տղամարդուն գտել էին այդպիսի ապաստարաններից մեկում:
Տեղական իշխանությունների խոսքով՝ հայտնաբերված Բերլիի վիճակը կայուն էր, նա բողոքում էր միայն աննշան ցավերից քայլելիս: Տղամարդն ուղղաթիռով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ հետազոտություն էր անցել: Տղամարդն այժմ ապաքինվում է բուժհաստատությունում:
Ապրիլին Ավստրալիայի հյուսիս ուղեւորված մի չինացի պատահաբար դուրս էր եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ երկու օր անցկացրել էր անապատում` առանց ուտելու եւ ջրի: Նրա ավտոմեքենան հայտնաբերել էր անցնող վարորդը եւ ոստիկանություն էր կանչել:





























