Առաջիկա վեց ամսվա ընթացքում 8.6 մետրանոց, ցածր հատակով եւ միջազգային ստանդարտներին համապատասխանող 211 ավտոբուս կմատակարարվի Երեւան: Այս մասին այսօր՝ մայիսի 25–ին, ավագանու նիստի ժամանակ հայտնեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Դուք տեղյակ եք, որ 8.6 մետրանոց, ցածր հատակով եւ միջազգային ստանդարտներին համապատասխանող 161 ավտոբուս մատակարարելու մասին պայմանագիր ենք կնքել, որի համաձայն՝ 6 ամսվա ընթացքում կլինի մատակարարումը: Եվս մեկ պայմանագիր էլ արդեն կնքել ենք նույնատիպ 50 ավտոբուսի մատակարարման վերաբերյալ: Դրանք նույնպես Երեւան կմատակարարվեն վեց ամսվա ընթացքում։ Ստացվեց, որ 211 ավտոբուս կմատակարարվի Երեւան»,- նշեց քաղաքապետը՝ հավելելով, որ

այդ ավտոբուսներն աշխատում են CNG-ով, ինչը դասվում է կանաչ վառելիքների շարքին։