Պրակտիկան օգնում է ավելի լավ ուսումնասիրել աշխատաշուկան, հասկանալ դրա իրողությունները և սովորել, թե ինչպես գործնականում կիրառել ստացված ողջ գիտելիքները: «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն հայտարարում է INKOMPASS By ASPIRE 2021 պրակտիկայի ծրագրի հայտերի ընդունման մասին։ Ուսանողների և նորավարտ մասնագետների համար սա հիանալի հնարավորություն է խորանալ իրենց մասնագիտության մեջ և հասկանալ, թե ինչպես է աշխատում համաշխարհային մակարդակի ընկերությունը։
Դիմել այստեղ
ԻՆՉՈՒ՞
INKOMPASS by ASPIRE 2021-ը վեց ամիս տևողությամբ պրակտիկա է միջազգային ընկերությունում: Հիանալի նորություն. ծրագիրը վարձատրվող է: Փորձնակները հնարավորություն են ստանում աշխատել իրական բիզնես նախագծերի վրա՝ անհատական մասնագիտական աջակցություն ստանալով մենթորների կողմից՝ ի դեմս «Ֆիլիպ Մորրիս»-ի աշխատակիցների և վարձատրվել։
Ո՞Վ
INKOMPASS by ASPIRE ծրագիրը նախատեսված է վերջին կուրսի ուսանողների կամ վերջին 4 տարիների ընթացքում համալսարանն ավարտած ուսանողների համար: Անգլերենի իմացությունը պարտադիր է: Միաժամանակ՝ հարկավոր է հանձնարարված խնդիրները լուծելու և ձեր գիտելիքները անընդհատ բարելավելու ցանկություն: Դիմորդները կարող են ծրագրին մասնակցության դիմումներ լրացնել հետևյալ բնագավառներում՝
- վաճառք
- մարքեթինգ
- առևտրային պլանավորում
- ֆինանսներ և հաշվապահություն
- տվյալագիտություն
- հաճախորդների սպասարկում և այլն
ԻՆՉՊԵ՞Ս
Շատ պարզ. Ծրագրի անդամ դառնալու համար անհրաժեշտ է լրացնել առցանց հայտ: Պահանջներին համապատասխանող մասնակիցները կհրավիրվեն հաջորդ փուլ ՝ առցանց հարցազրույցների: Այնուհետև, անհրաժեշտ է հանձնել թեստ՝ ձեր ունակություններն ու հմտությունները բացահայտելու համար: Հավաքագրման գործընթացի վերջին փուլը կլինի հավանական թեկնածուի վիրտուալ գնահատումը: Հայտերն ընդունվում են մինչև 2021 թվականի հունիսի 7-ը ներառյալ:





























