Samsung-ը ներկայացրել է Galaxy Tab S7 FE (Fan Edition) պլանշետը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով FoneArena-ին:
Նորույթը դարձել է առաջատար Galaxy Tab S7+ պլանշետի թեթեւացրած տարբերակը: Դրանից Galaxy Tab S7 FE-ում մնացել են դիսփլեյի անկյունագիծը (12,4 դյույմ) եւ մարտկոցի հզորությունը (10,090 մԱժ): Պլատֆորմը նկատելիորեն փոփոխության է ենթարկվել, այժմ այն Snapdragon 750G է եւ մատրիցա: Վերջինը, 2560x1600 պիքսել լուծաչափի պայմաններում արվել է IPS տեխնոլոգիայով, բայց մնացել է S Pen գրիչը:
Պլանշետը ստացել է երկու տեսախցիկ՝ 5 եւ 8 մեգապիքսել հզորությամբ, արագ լիցքավորման աջակցություն, 5G եւ շատ այլ ինտերֆեյսներ: Galaxy Tab S7 FE-ն աշխատում է Android 11-ով` One UI 3.1 ֆիրմային թաղանթով: Որպես տարբերակ, հայտարարվում է անլար լիցքավորմամբ ստեղնաշար-պատյանի մասին:
Առաջին երկիրը, որտեղ սկսվել է նոր սարքի վաճառքը, Գերմանիան է: 4/64 ԳԲ տարբերակն արժե 649 եվրո:





























