«Կիլիկիա» առասպելական առագաստանավը տասնինը տարեկան է:

«Այսօր մեր «ԿԻԼԻԿԻԱ»-ն 19 տարեկան դարձավ»,- իր ֆեյսբուքյան էջում հայտնել է նավապետ, «Այաս» ակումբի նախագահ Կարեն Բալայանը:

Հին մանրանկարչությամբ միջնադարյան հայկական առեւտրային նավ կառուցելու եւ դրանով նավարկելու գաղափարը Բալայանի եւ նրա համախոհների մոտ ծագեց 1984 թվականին: 1985-ին այդ նպատակով կազմակերպվեց ակումբ: Սակայն ծրագրի իրականացումից անցավ 17 տարի մինչեւ մտահղացումն իրականացավ՝ 6 տարի պահանջվեց արխիվներում եւ գրադարաններում գիտական հետազոտությունների համար, 11 տարի՝ նավի կառուցման համար, 2 տարի «Կիլիկիան» փորձարկվեց Սեւանում, եւս 3 տարի տեւեց արշավը՝ Եվրոպայի շուրջ նավարկությունը: