Android-սարքերի շուրջ 100 միլիոն օգտատերերի տվյալները բացահայտվել են Google Play հավելվածների խանութում մի քանի սիրված հավելվածում սխալի պատճառով: Այդ եզրահանգման են եկել Check Point Software Technologies ընկերության հետազոտողները, որը զբաղվում է կիբերանվտանգության ուսումնասիրմամբ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Փորձագետները պարզել են, որ 23 սիրված հավելված սխալ է մշակում օգտատերերի տվյալները դրանց ամպային բազաներում սինքրոնացման հարցում անճշտության պատճառով: Այդպիսի սոֆթի շրջանակում են Astro Guru-ն, iFax-ն ու Screen Recorder-ը:
Սխալը կարող էր հանգեցնել անձնական տվյալների արտահոսքին՝ հեռախոսահամարներ, բրաուզերի պատմություն, գտնվելու վայր եւ այլն: Սինքրոնացման թույլ պաշտպանությունը կարող է թույլ տալ չարագործներին անգամ ուղարկել կեղծ հաղորդագրություններ օգտատիրոջը՝ ներկայանալով որպես հավելվածի ծրագրավորող:
Հետազոտողները նշում են, որ խնդիրն այդպես էլ չի լուծվել հավելվածների մեծամասնության դեպքում: Օգտատերերին խորհուրդ են տալիս հեռացնել պոտենցիալ վտանգավոր սոֆթը:





























