Հայաստանում Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի 2020թ. ստացած բողոքների մեծ մասը վերաբերում էր կորոնավիրուսի բռնկման առաջին ամիսներին ստուդիայում լրագրողների եւ հաղորդավարների դիմակ կրելու պարտադիր պահանջին: Այս մասին Ազգային ժողովի նիստում 2020թ․ ՀՌՀ-ի գործունեության վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ ասաց հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
Հակոբյանի գնահատմամբ՝ պարետատան որոշումները պարունակում էին բարդ, անորոշ, անտրամաբանական ձեւակերպումներ եւ պահանջներ, որոնք հաշվի չէին առնում լրագրողական գործունեության առանձնահատկությունները եւ այդ միջոցառումների արդյունավետությունը: «Դրա պատճառով ոստիկանությունը հայտնվեց անորոշ վիճակում, առաջացան շատ կոնֆլիկտային իրավիճակներ»,- խոստովանեց Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովի նախագահը:





























