Մայիսի 26-ին Հայաստանի Ազգային ժողովը քննարկեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ ընտրելու հարցը:

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի պաշտոնում «Իմ քայլը» իշխող դաշինքը առաջադրեց Շուշան Սարգսյանի, իսկ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի պաշտոնում՝ Սերգեյ Աղինյանի թեկնածությունը:

Գաղտնի քվեարկության ընթացքում 79 պատգամավոր պաշտպանեց Շուշան Սարգսյանի թեկնածությունը, դեմ էին 2-ը։ Սերգեյ Աղինյանի թեկնածությանը կողմ էր 77 պատգամավոր, դեմ էին նույնպես 2-ը: