Գեղարքունիքի մարզում, մայիսի 25-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել. ժամը 12։50-ի սահմաններում Ճամբարակ քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Դավիթ Սարգսյանը իր վարած «ՈՒԱԶ-3909» մակնիշի ավտոմեքենայով Ճամբարակ քաղաքի ավագ դպրոցի բակում հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել Ճամբարակի բնակիչ՝ 81-ամյա Գալինա Դավիդյանին։

Shamshyan.com-ի  հաղորդմամբ, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Ճամբարակ» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ ՀՀ քր.օրի-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է  քրեական գործ, քանի որ որոշ ժամանակ անց հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վրաերթի ենթարկվածը մահացել է։

Կայքի տեղեկություններով՝ վարորդ Դ. Սարգսյանն աշխատում է «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ում՝ որպես վարորդ-էլեկտրամոնտյոր։