WhatsApp մեսենջերում հայտնվել է նոր, երկար սպասված գործառույթ, որը թույլ է տալիս արագացված ռեժիմով լսել ձայնային հաղորդագրությունները, հաղորդում է «Ռոսիյսկայա գազետան»:

Հավելվածի նորացված տարբերակի շնորհիվ կարելի է հաղորդագրությունը 1x, 1,5x եւ 2x արագ ձայնարկել:

WhatsApp-ում նաեւ ավելացրել են հատուկ ծանուցումներ: Եթե օգտվողին հիշատակել են չատում կամ պատասխանել են նրա հաղորդագրությանը, խմբի անվան կողքին կհայտնվի «@» նշանը:

Ձայնային հաղորդագրությունների համար նմանատիպ գործառույթ արդեն մի քանի տարի աշխատում է Telegram-ում: Մրցակից հավելվածը թույլ է տալիս ձայնագրությունը մինչեւ 2x արագացնել՝ լսելու ժամանակը խնայելու համար: