Yuantai Technology չինական ընկերությունը, որը մասնագիտանում է E-Ink դիսփլեյների արտադրության մեջ, հայտարարել է ինտեգրված սենսորային շերտով աշխարհում առաջին էլեկտրոնային թղթի ստեղծման մասին, հաղորդում է Planet-today-ը` վկայակոչելով ITHome-ը:
Չինական լրատվամիջոցների փոխանցմամբ` Yuantai Technology-ի ինժեներներն այժմ հեռանկարային տեխնոլոգիան նախապատրաստում զանգվածային արտադրության համար: Ենթադրվում է, որ թե սեւ, թե սպիտակ E-Ink Carta էկրանները եւ Kaleido Plus գունավոր E-Ink էկրանները սենսորային շերտ կստանան: Նոր տեխնոլոգիան կիրառություն կգտնի էլեկտրոնային ընթերցասրահներում, ինչպես նաեւ E-Ink-ով այլ սարքերի մեջ:
«Մեզ հաջողվել է հաջողությամբ շրջանցել մի շարք լուրջ տեխնոլոգիական սահմանափակումներ՝ կենտրոնանալով հաջորդ սերնդի համակարգերի վրա: Գոյություն ունեցող էլեկտրոնային գրքերում սենսորային մակերեսը տեղադրված է E-Ink-ի վրա, եւ մեր տեխնոլոգիան թույլ է տալիս սենսորային շերտն ուղղակիորեն ներկառուցել էլեկտրոնային թղթի մեջ: Դա ոչ միայն կբարելավի E-Ink էկրանների օպտիկական որակը, այլեւ կպարզեցնի սարքերի արտադրությունը»,- հայտարարել է Yuantai Technology-ի ղեկավար Լի Չժենհաոն:
Չժենհաոն հավելել է, որ նոր տեխնոլոգիայով արտադրված սեւ-սպիտակ էլեկտրոնային թուղթը երեսուն տոկոսով ավելի կոնտրաստային կլինի, քան նախորդ սերնդի թուղթը: Գունավոր թղթի դեպքում կոնտրաստի աճն ավելի ցայտուն է. այն քառասուն տոկոս է:





























