Ռոբոտաշինության ինժեներները ռոբոտների մոդելների լայն տեսականի են ստեղծում տարբեր առաջադրանքների համար: Օրեգոնում տեղակայված Agility Robotics-ը ներկայացրել է Digit երկոտանի ռոբոտին: Նրա քայլվածքը հիշեցնում է մարդուն, եւ այս հատկությունը նրան ավելի մեծ շարժունակություն է հաղորդում` այլ տիպի ռոբոտների համեմատ, հայտնում է Nat-geo-ն:

Digit-ը կկարողանա ապրանքներ եւ ծանրոցներ հասցնել մինչեւ հասցեատերերի դուռը, ցանկացած հարկ, ինչպես նաեւ աջակցություն ցուցաբերել բնական աղետների եւ որոնողափրկարարական աշխատանքների ժամանակ: Մինչ այժմ ռոբոտն ապացուցել է ցեխի եւ խոտերի միջով քայլելու իր ունակությունը. նա չի ընկել ջրով շրջապատված փայտե կամրջի վրա քայլելիս եւ շարքից դուրս չի եկել անձրեւի տակ: Կոնստրուկցիայի հիմքը ստեղծելիս մշակողները ոգեշնչվել են ջայլամի կառուցվածքից. ռոբոտը, նրանց կարծիքով, նույն ճարպկությունն ու դիմացկունությունն ունի:

Դրա նախորդներն էին Cassie եւ ATRIAS ռոբոտները: Վերջին տասնամյակի ընթացքում դրանց վրա աշխատանքներ են իրականացվել, ինչը թույլ է տվել կատարելագործել սարքի բնութագրերը: Digit-ը շարժական ազդրեր ունի, որոնք թույլ են տալիս դրան հետ ու առաջ շարժվել, մի կողմից մյուս կողմ եւ միաժամանակ պտտել երկու ոտքերը: Այն նույնիսկ ավտոնոմ սնուցմամբ աշխատող կոճեր ունի. ռոբոտը դրանց միջոցով կանգնում է տեղում` առանց ոտքերը անընդհատ շարժելու անհրաժեշտության, ինչպես դա անում է ATRIAS-ը.