Հայաստանում COVID համավարակի տեմպերը նվազել են, եւ դիմակի ռեժիմը կարելի կլինի մեղմացնել: Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովի նիստում ասաց հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը:
Նա, մասնավորապես, հիշեցրեց, որ հունիսի 1-ից փողոցում դիմակներ կրելը պարտադիր չի լինի, եւ որ արգելքը ուժի մեջ կմնա միայն փակ տարածքների համար, ճիշտ է՝ որոշ բացառություններով:
«Այնուամենայնիվ, փակ տարածքում իմ առջեւում տեսնելով առանց դիմակի այսքան շատ մարդկանց, ուզում եմ հիշեցնել այդ մասին»,- ասաց Ավանեսյանը՝ նայելով խորհրդարանի դահլիճին եւ իր առջեւ նստած պատգամավորներին:
Նախարարի պաշտոնակատարը նաեւ հիշեցրեց, որ դիմակներ պետք է կրեն նաեւ այն քաղաքացիները, որոնք արդեն պատվաստվել են:
Փաստորեն, ադրբեջանա-թուրքական ագրեսիայի սկզբից Հայաստանում դիմակներ չեն կրում։





























