Վարչապետ Բինյամին Նեթանյահուն հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենին, որ Իսրայելը դեմ է պաղեստինցիների համար սուվերեն Իսրայելում կրկին ԱՄՆ հյուպատոսություն բացելուն. նա հայտարարել է դա նախքան ԱՄՆ ծրագրի ներկայացումը, որում ասվում էր որ ամերիկացիները մտադիր են անել դա Երուսաղեմում, գրում է Jpost-ը:

Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը կգերադասեր, որ մեկ ուրիշ սուբյեկտի՝ Պաղեստինի ինքնավարության հյուպատոսությունը չգտնվի Իսրայելի սուվերեն տարածքում: Բլինքենը չի մանրամասնել՝ Երուսաղեմում հատկապես որտեղ է գտնվելու նոր հյուպատոսությունը: Պաղեստինցիների համար բազմաթիվ այլ երկրների հյուպատոսություններ կամ դեսպանատներ կան Արեւելյան Երուսաղեմում, որն Իսրայելի մասն է՝ իսրայելյան օրենսդրության համաձայն, սակայն չի ճանաչվել երկրների մեծամասնության կողմից:

Թրամփի վարչախումբը միավորել է պաղեստինցիների համար ԱՄՆ հյուպատոսությունն Իսրայելում ԱՄՆ դեսպանատան հետ 2019 թվականի մարտին՝ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելուց հետո: Այդ քայլը հիմնականում խորհրդանշական է, քանի որ հյուպատոսության աշխատակիցների մեծամասնությունը շարունակել է կատարել այն աշխատանքը, որն անում էր նախկինում, սակայն «Պաղեստինի գործերով ստորաբաժանման» անվան ներքո:

Նախօրեին Բլինքենը հայտարարել է, որ չի կարող նշել հյուպատոսության բացման ժամկետները:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին նշել է, որ հյուպատոսության բացումը «կարեւոր քայլ է, ըստ իրենց, Պաղեստինի առաջնորդների հետ հարաբերությունները վերականգնելու շարունակության տեսանկյունից, որոնք ընդհատվել էին մի քանի տարով հյուպատոսությունը փակելու պատճառով, քանի որ ՄԱԿ-ի Մերձավոր Արեւելքում Պաղեստինի փախստականների օգնության եւ աշխատանքների գործակալության ֆինանսավորումը դադարեցվել էր 2018 թվականին, եւ հնարավորություն չկար համագործակցել Պաղեստինի առաջնորդների հետ»: