Հայաստանում ռազմական դրություն մտցնելը կարող է տեղի ունենալ միայն իրավիճակի կտրուկ սրման դեպքում: Այս մասին մայիսի 26-ին Ազգային ժողովի նիստում ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին:

Այնուամենայնիվ, նրա խոսքով, իշխանությունները հուսով են, որ նման բռնկում չի լինի եւ իրավիճակը կհաջողվի լիցքաթափել:

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 20-ին նշանակված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սակայն, ըստ որոշ դիտորդների եւ քաղաքական գործիչների, ադրբեջանական զորքերի ներխուժումը Սյունիք եւ Գեղարքունիք կարող է հանգեցնել դրանց չեղարկմանը: