Դեկտեմբերից երկրում գնաճն արագացել է դոլարի փոխարժեքի անկման եւ սննդամթերքի համաշխարհային գների աճի պատճառով: Այդ մասին մայիսի 26-ին կայացած ՀՀ ԱԺ նիստի ժամանակ 2020 թվականի ԿԲ գործունեության մասին հաշվետվությունը քննարկելիս հայտարարել է հանրապետության Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:
Նա, մասնավորապես, նկատել է, որ Հայաստանը ներկրում է ցորեն եւ կարագ, տավարի եւ խոզի մսի որոշ մասը, հավի մսի մեծամասնությունը, ինչպես անեւ շաքարավազ:
«ԿԲ կանխատեսմամբ՝ տարեվերջից սկսած՝ համաշխարհային գների աճը կդադարի, իսկ տնտեսական իրադրությունը երկրում կկայունանա, ինչի արդյունքում գնաճը կսկսի նվազել: Միեւնույն ժամանակ վերջին ամիսներին քաղաքացիների եւ գործարար հատվածի շրջանում աճել են ակնկալիքները գնաճի մասով: Ուստի մենք կկիրառենք միջոցներ, որոնք կմեղմացնեն նաեւ ակնկալիքները, սակայն միեւնույն ժամանակ կթուլացնեն ներքին պահանջարկը, որն անցած տարի խիստ կրճատվել էր»,-նշել է Գալստյանը:





























