Պերուի հարավ-արեւելյան մասում, Պունո նահանգի Հուլիակա քաղաքից ոչ հեռու, հունիսի 24-ին ոստիկանությունը կրակ է բացել ցուցարարների վրա, որոնք փորձել են ներխուժել օդանավակայանի տարածք:
Արդյունքում երեք մարդ զոհվել, եւս 15-ը վիրավորվել է: Ցուցարարների ընդհանուր թիվը եղել է մոտ 4 հազար:
Ցուցարարները, որոնց մեծ մասը հնդկացիների այմարա ազգության ներկայացուցիչներ են, արդեն երկու ամիս է, ինչ բողոքում են այդ շրջանում գտնվող արծաթի հանքերի շահագործման իրավունքը կանադական ընկերությանը փոխանցելու, ինչպես նաեւ բրազիլական ընկերության կողմից ՀԷԿ-ի կառուցման դեմ:




























