ԱՄՆ-ի իշխանություները մտադիր են ուժեղացնել Բելառուսի կառավարության վրա գործադրվող ճնշումները, եւ այդ թեման քննարկել Ռուսաստանի հետ, հայտարարել է պետքարտուղարի օգնական Մայքլ Պոզները։

«Ռուսաստանի հետ մեր բանավեճերը շարունակվում են, մի քանի շաբաթ առաջ երկկողմ հանդիպում ենք անցկացրել, ուր բարձրացվել է Բելառուսի հարցը»,- ասել է նա։ Պոզները խոստովանել է, որ Վաշինգթոնն ու Մոսկվան այդ առիթով «միմյանց աչքերի չեն նայում», հայտնում է Gazeta.ru-ն։

Պետքարտուղարի օգնականը խոստովանել է, որ Բելառուսում ստեղծված իրավիճակը Վաշինգթոնի մոտ «լուրջ անհանգստություն» է հարուցում։ «Իրավիճակը սարսափելի է, կառավարությունը ճնշում է ոչ միայն քաղաքական ընդդիմությանը, այլ նաեւ քաղաքացիական հասարակությանը»,- հայտարարել է Պոզները։