Մայիսի 25-ին, ժամը 20.40-ին, Երևանի Խանջյան փողոցում անհայտ մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել 40-ամյա Էրիկ Գաբրիելյանին և դիմել փախուստի:

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ Էրիկ Գաբրիելյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղ մահացել է: Պարզվել է, որ նշված վրաերթը կատարել է «Նիսան» մակնիշի ավտոմեքենայի 25-ամյա վարորդը, որը բացատրական աշխատանքի շնորհիվ ներկայացել է ոստիկանության Մարաշի բաժանմունք, տվել խոստովանական բացատրություն և ձերբակալվել:

Կատարվում է նախաքննություն։