Լիբանանյան «Հզբոլահ» իսլամիստական շարժման երեք անդամներ ձերբակալվել են օտարերկրա հատուկ ծառայությունների հետ համագործակցության մեջ կասկածանքով։ Շարժման առաջնորդ Հասան Նասրալլան հունիսի 14-ին հայտարարել է, որ նրանցից երկուսն արդեն խոստովանել են, որ համագործակցել են ԿՀՎ-ի հետ։
Ինչ վերաբերում է երրորդ ձերբակալվածին, ապա նա ենթադրաբար կարող է հավաքագրված լինել ԿՀՎ-ի, «Մոսադի» կամ եվրոպական որեւէ երկրի հետախուզական վարչություններից մեկի կողմից, գրում է Lenta.ru-ն։
Ինչպես հայտնում է «Ալ Ջազիրան», Նասրալլան ընդգծել է, որ լրտեսները «Հզբոլահի» ղեկավարության կազմի մեջ չեն եղել։
Միաժամանակ, Բեյրութուն ԱՄՆ դեսպանատան մամուլի քարտուղարը կատարական հեռուստաընկերությանը հայտարարել է, որ ձրբակալվածները ոչ մի կերպ կապված չեն ԿՀՎ-ի հետ, եւ նրանց առաջադրված մեղադրանքները կեղծ են։




























