Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին՝ Անկախության օրվա առթիվ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»:

«Վրաստանի ժողովրդի եւ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրապետության օրվա առթիվ:

Վրացի եւ ադրբեջանցի ժողովուրդները բազմաթիվ դժվարությունների են բախվել իրենց պետականությունը վերականգնելու ճանապարհին, բայց այսօր մեր երկրները շարունակում են հպարտորեն ուժեղ եւ ազատ պետություն կառուցել:

Մենք միշտ պատրաստ ենք նպաստել մեր երկրների բարեկամական կապերի եւ գործընկերության ամրապնդմանը: Հուսով եմ, որ մոտ ժամանակներս կկարողանանք հանդիպել Վրաստանում եւ որոշել ռազմավարական գործընկերության խորացման ուղիները»,- ասվում է նամակում: