Մայիսի 27-ին Հայաստանի Ազգային ժողովի նիստին երկրորդ եւ վերջին ընթերցմամբ պատգամավորները մի շարք օրենսդրական փոփոխություններ են հաստատել գործող օրենքներում:
Դրանց թվում են.
«Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների եւ դիակիզարանների շահագործման մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը,
«Ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը,
«Օտարերկրացիների մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթը:
Բացի այդ, խորհրդարանականներն առաջին ընթերցմամբ հավանություն տվեցին «Թմրամիջոցների եւ հոգեմետ նյութերի մասին» եւ հարակից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթին:





























