Google Chrome բրաուզերը ամուր կերպով մնում է աշխարհում ամենաշատ օգտագործվող բրաուզերի կարգավիճակում. նոր հետազոտությունը ցույց է տվել, որ մարդկության գրեթե կեսն օգտագործում է այն: Այս մասին գրում է TechRadar պորտալը` վկայակոչելով Atlas VPN մասնագետներին:

Atlas VPN-ի թիմը կիսվել է տպավորիչ վիճակագրությամբ. մասնագետների կարծիքով` Google Chrome-ից ամբողջ աշխարհում օգտվում է 3.258.256.887 մարդ: Ընդ որում, նշվում է, որ Երկրի բնակչությունը 2021 թվականի մայիսի դրությամբ 7.9 միլիարդ մարդ է կազմում: Այսինքն, գրեթե յուրաքանչյուր երկրորդ մարդ Chrome է օգտագործում:

Սովորաբար բրաուզերների տարածվածության տվյալները հրապարակվում են տոկոսներով, սակայն Atlas VPN-ի փորձագետները որոշել են տոկոսները բացարձակ թվերի վերածել: Թարգմանության կատարման եղանակը որոշ հարցեր է առաջացնում, սակայն փաստն այն է, որ Google Chrome բրաուզերը 3.258 միլիարդ օգտվող ունի: Google-ի արտադրանքից օգտվում է աշխարհի մարդկանց 41 տոկոսը:

Տարածվածության ցուցանիշով երկրորդ տեղում է Safari բրաուզերը, որից, վերլուծաբանների հաշվարկներով, օգտվում է 944.576.100 մարդ: Վարկանիշի երրորդ տողում է Firefox-ը, որն ընդամենը 181.435.430 օգտվող ունի: Դրան հետեւում են ոչ այդքան պոպուլյար բրաուզերները ինչպիսիք են Microsoft Edge-ը, Samsung Internet-ը եւ Opera-ն: Բացի այդ, ինտերնետ բրաուզինգի համար ավելի քիչ հայտնի ծրագրեր կան, բայց դա, որպես կանոն, մասնագիտացված սոֆթ է: