Հետազոտողների միջազգային թիմը բացահայտել է նոր քվանտային նյութ: Դա է այսպես կոչված Վեյլ-Կոնդո կիսամետաղը, գրում է «Անոնսենս»-ը:

Բացահայտումն իրականացրել են Ջոն Հոփքինսի համալսարանից, Ստանդարտների եւ տեխնոլոգիաների ազգային ինստիտուտից ու Ռայսի համալսարանից գիտնականները: Նրանք ուշադրություն են դարձրել Վեյլ-Կոնդո կիսամետաղի վրա, որի հատկությունները դեռեւս հետազոտվում են: Ֆիզիկոսները վաղուց համարում են, որ այդ կիսամետաղը հեռանկարային է քվանտային տեխնոլոգիաներում օգտագործելու համար: Դա կապված է փաստի հետ, որ այն տարբերվում է առանձնահատուկ քվանտային վիճակներով:

Գիտնականները մանրամասն ուսումնասիրում են Վեյլ-Կոնդո կիսամետաղի առանձնահատկությունները՝ հույս ունենալով, որ դրա ենթադրյալ քվանտային հատկությունները կհաստատվեն: Դա թույլ կտա կիրառել այն տոպոլոգիական քվանտային նյութեր ստեղծելիս: