Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 27-ի նիստում որոշում է կայացրել, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից վերաբաշխման միջոցով 50,000 հազար դրամ հատկացնել Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային:

Նպատակը գալիք աշխարհի առաջնության ընտրական փուլի նախապատրաստության համար կազմակերպվող ուսումնամարզական հավաքները լավագույնս կազմակերպելը և ազգային հավաքական թիմի պատրաստության մակարդակը բարձր պահելն է: