Մայիսի 26-ին Կիևյան փողոցի շենքերից մեկի մոտ երկու տղամարդ, նկատելով ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզներին, փախուստի էին դիմել։ Փախչելիս նրանցից մեկը իր մոտ եղած դրամապանակը նետել էր հարակից ավտոտնակի տանիքին։
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանները հետապնդել էին նրանց ու, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել բաժին:
Ոստիկանության Արաբկիրի բաժնում պարզվել է, որ դրամապանակը պատկանում է մի քաղաքացուհու, որը նույն օրը ոստիկանությունում հաղորդում էր տվել: Նա հայտնել էր, որ ժամը 10.15-ից 10.30-ն ընկած ժամանակահատվածում երթուղային ավտոբուսում պայուսակից գողացել են դրամապանակը:։
Դրամապանակն առգրավված է:
Քննությունը շարունակվում է։





























