Հայաստանի պետական պահպանության ծառայության աշխատակիցներն իրենց թուրք գործընկերների հետ շուրջ 2 օր է աննախադեպ միջոցառումներ են իրականացնում՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի՝ Բուրսա կատարելիք այցի շրջանակներում:
Ինչպես հայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, Հայաստանի նախագահի թիկնազորի չորս մեքենաներով ինքնաթիռն արդեն այսօր ժամանել է թուրքական քաղաք:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 14-ին Բուրսայում կայանալու է Հայաստանի եւ Թուրքիայի ազգային հավաքականների ֆուտբոլային հանդիպումը, որի ընթացքին հետեւելու են երկու երկրների նախագահներ Սերժ Սարգսյանն ու Աբդուլա Գյուլը: Ինչպես արդեն հայտնել է NEWS.am-ը, հայ ֆուտբոլիստների եւ հյուրերի անվտանգությունն ապահովելու միջոցառումներին մասնակցում են Թուրքիայի բոլոր ուժային կառույցները: Խաղի անվտանգությունն ապահովելու են 3 հազար ոստիկաններ եւ զինվորականներ, քաղաքացիական հագուստով եւս 500 ոստիկան նստած են լինելու երկրպագուների շարքերում:




























