Կամ իշխանության է գալիս երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, կամ Փաշինյանը շարունակում է Հայաստանի թրքացումը։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը մայիսի 28-ին ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը։
Նա համոզմունք է հայտնել, որ Քոչարյանը, իր շուրջը համախմբելով պետականակենտրոն ուժերը, կկարողանա հաղթահարել Փաշինյանի քաղաքականության հետեւանքները։
Ջամալյանը հիշեցրել է, որ Նիկոլ Փաշինյանը երեք տարում վերացրել է անվտանգության ողջ համակարգը եւ Հայաստանը վերածել «պրախադնոյ դվորի»։
«Նա երկիրը աղետի է մատնել»,- նշել է ռազմական փորձագետը։
Ընտրություններին պատրաստվելու գործընթացները եւ մինչեւ ընտրությունները Փաշինյանին հեռացնելու փորձերը, նրա համոզմամբ, պետք է զուգահեռ ընթանան։
Նշենք, որ հունիսի 20-ին Հայաստանում նախանշված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու է նաեւ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը (գլխավորում է «Հայաստան» դաշինքի թեկնածուների համամասնական ցուցակը)։





























