Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Իտալիայի նորանշանակ դեսպան Բրունո Սկապինին:
Սերժ Սարգսյանը շնորհավորել է դիվանագետին` պաշտոնը ստանձնելու առթիվ եւ հույս հայտնել, որ նրա գործունեության տարիները հայ-իտալական հարաբերությունների զարգացման ու խորացման տեսակետից արդյունավետ կլինեն:
Դեսպան Սկապինին, կարեւորելով հայ-իտալական փոխադարձ համակրանքի ու ջերմ հարաբերությունների ձեւավորված ավանդույթը, ասել է, որ կանի առավելագույնն ամրապնդելու առկա համագործակցությունն ու ստեղծելու նոր հնարավորություններ: Որպես իր գործունեության առաջնային ուղղություններ նա նախանշել է առետրատնտեսական հարաբերությունների խթանումը, բարձր մակարդակի փոխայցելությունների ակտիվացումը:



























