Կարծում եմ՝ ես պետք է ժողովրդին հարցնեմ, թե այդ ոնց եղավ, որ մեր ժողովրդի ճնշող մեծամասնությունը ուղղակի խաբվեց եւ ընտրեց այդ ղեկավարին: Այս մասին, մայիսի 28-ին, վանաձորցիների եւ «Հայաստան» դաշինքի ակտիվի հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը:

«Ես այդ հարցը երեւի մի 1000 անգամ ինքս ինձ տվել եմ, թե այդ ոնց եղավ, մենք այդքան միամիտ ժողովուրդ չենք: Մենք ինքներս մեզ ոնց խաբեցինք: Ես այդ հարցի պատասխանը չունեմ: Կարող ենք ասել, որ կուտակված հարցեր կային, որ ժողովուրդը դժգոհ էր նախկին իշխանություններից, այդ բոլորը կա, այո: Այդպիսի զանգված երբեք դուրս չէր գա փողոց, եթե կուտակված պրոբլեմներ չլինեին:

Բայց ինչո՞ւ այդ մարդը եղավ, սա ինձ համար մինչեւ այսօր հանելուկ է, որի պատասխանը չունեմ: Ուղղակի ճիշտ պահին, այդ ալիքի, այդ ցունամիի վրա մարդ, ով դրոշը վերցրեց, այդ դրոշակակիրը դարձավ, հերոսացավ: Ես լավ եմ հիշում. Ամեն ինչ եղավ մերելու լոզունգի տակ: Հենց մերժվեց, միանգամից ասաց՝ մինչեւ ես վարչապետ չլինեմ, երկիրը վարչապետ չի ունենալու, եւ իներցիայով այդ ալիքը տարավ նման կարգի իշխանափոխության:

Սա երեւի սոցիալական հոգեբանության ոլորտից : Չեմ կասկածում, թե քանի թեզ է պաշտպանվելու դոկտորական ուսումնասիրելու համար, թե ինչու այդպես եղավ»,-ասաց նա՝ հավելելով, որ պոպուլիզմը մի ցավ է, որը այսօրվա տեղեկատվական դաշտի ապակենտրոնացվածության պարագայում շատ լուրջ գործիք է դառնում: