Երկար տարիներ մեր զինված ուժերը եւ բանակը քաղաքականացված են եղել եւ քաղաքականության մեջ են եղել եւ դա դարձել է ԶՈւ-ի ամենամեծ պրոբլեմը: Այս մասին այսօր` մայիսի 30-ին, Ապարանում ՔՊ կուսակցության գրասնեյակում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Եւ մինչեւ վերջերս մարդիկ կային, որոնք փորձում էին ԶՈՒ-ն քաղաքական գործընթացների մեջ ներառել: Եւ ես հստակ ասում եմ, որ բանակը պետք է քաղաքականության հետ որեւէ գործ չունենա: Եւ մենք այսօր կանգնած ենք ԶՈւ բարեփոխումների լրջագույն մարտահրավերի առաջ»,-ասաց նա

Փաշինյանի խոսքով` իրենց  մանդատը, որ ստացել էինք 2019 թվականին, թուլացել է պատերազմի և պարտության հետևանքով. «Ժողովուրդ, և մենք ուզում ենք, որ դուք ուժեղացնեք էդ մանդատը: Եվ եթե ձեր ցանկությունը «վերջ թավիշինն» է, ապա գնացեք ու տվեք մեզ այդ լիազորությունը և մենք, այո, կանենք «վերջ թավիշին»: Մենք խոստացել ենք ամիսներ առաջ, բայց չենք կարողացել անել, որովհետև այս պատերազմի ընթացքում մենք թուլացել ենք, որովհետև կասկածի տակ են դրել, որ ժողովուրդը մեզ հետ չէ: Մեզ քննադատում եք, թե սրան ինչի չդատեցիք, նրան ինչի չդատեցիք, ճիշտ եք ասում, դրա համար օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներ կան, բայց նրան, ում մենք չենք դատել, դուք ինքներդ կարող եք դատել»: