Հանրապետության տարածքում` մայիսի 30-ի ցերեկը, հունիսի 1-2-ը՝ կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։ Մայիսի 31-ին, հունիսի 3-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 18-23 մ/վ:

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի:

«Հայպետհիդրոմետ»-ը NEWS.am-ին հայտնում է, որ մայրաքաղաքում մայիսի 30-ի ցերեկը, 31-ին, հունիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը սպասում է +13 +15, իսկ վաղը ցերեկը +32 +34 աստիճան։

Օդի ջերմաստիճանը մարզերում․

Շիրակում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +22 +27,

Կոտայքի լեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +22 +27,

Կոտայքի նախալեռներում գիշերը՝ +11 +14, ցերեկը՝ +29 +31,

Սեւանա լճի ավազանում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +22 +27,

Լոռիում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +22 +27,

Տավուշում գիշերը՝ +9 +14, ցերեկը՝ +26 +31,

Արագածոտնի լեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +22 +27,

Արագածոտնի նախալեռներում գիշերը՝ +14 +17, ցերեկը՝ +31 +33,

Արարատում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +33 +35,

Արմավիրում գիշերը՝ +13+17, ցերեկը՝ +33 +35,

Վայոց Ձորի լեռներում գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +22 +27,

Վայոց Ձորի նախալեռներում գիշերը՝ +13 +17, ցերեկը՝ +33 +35,

Սյունիքի հովիտներում գիշերը՝ +15 +20, ցերեկը՝ +30 +35,

Սյունիքի նախալեռներում գիշերը՝ +8 +13, ցերեկը՝ +22 +27,

Լեռնային Ղարաբաղում գիշերը՝ +13 +18, ցերեկը՝ +28 +33: