Հունաստանի և Թուրքիայի առաջնորդներ Կիրկակոս Միցոտակիսը եւ Ռեջեփ Էրդողանը կհանդիպեն հունիսին ՆԱՏՕ-ի գագաթաժողովի շրջանակում: Այս մասին հայտարարել են երկու երկրների արտաքին գործերի նախարարները, հաղորդում է Reuters-ը:

Գագաթաժողովը կկայանա հունիսի 14-ին Բրյուսելում:

«Ես եւ իմ թուրք գործընկերը քննարկել ենք թուրք-հունական եւ թուրք-եվրոպական հարաբերությունների լայն շրջանակ»,-ասել է Հունաստանի ԱԳՆ ղեկավար Նիկոս Դենդիասը:

Նրա խոսքով՝ հանդիպման նպատակն է կարգավորել երկու երկրների միջեւ ստեղծված իրավիճակը:

Աթենքն ու Անկարան պայմանավորվել են նաեւ կորոնավիրուսի դեմ պատվաստումների սերտիֆիկացման փոխադարձ ճանաչման մասին: