Համավարակից հետո համաշխարհային տնտեսության վերականգնումն արագացել է, սակայն դեռեւս անհամաչափ է: Ամենամտահոգիչն առավել աղքատ երկրներում պատվաստանյութերի բացակայությունն է, ինչը կարող է հանգեցնել վիրուսի նոր տարբերակների առաջացմանն ու առավել հաճախակի կարանտիններին: Այդ մասին ասվում է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության կանխատեսման մեջ:
ՏՀԶԿ-ը հայտարարել է, որ օգնության ցուցաբերման եւ խթանման միջոցառումներն առավել զարգացած երկրներում մեծապես օգնել են տնտեսությանը դուրս գալ համավարակային անկումից եւ վերադառնալ աճին: Կանխատեսման համաձայն՝ արտադրության համաշխարհային ծավալն աճում է 5,8 տոկոսով:
Ակնկալվում է, որ ԱՄՆ-ի տնտեսությունը կաճի 6,9 տոկոսով, ինչը նախորդ կանխատեսումից 0,4 տոկոսով բարձր է: ՏՀԶԿ-ում հղում են արել պետության կողմից լայն աջակցությանը գործազրկության լրացուցիչ նպաստների համար, ֆինանսական օգնությանն իշխանության տեղական մարմիններին եւ ցածր եկամուտներով տնային տնտեսություններին աջակցությանը:
ՏՀԶԿ-ի գխավոր փորձագետ Լոուրենս Բունն ասել է, որ տնտեսական հեռանկարներն էապես բարելավվել են վերջին ամիսներին, եւ հեռանկարները բարելավվում են... սակայն առողջության հետ կապված իրավիճակը շարունակում է մնալ բավականին անորոշ: «Առաջին եւ գլխավոր ռիսկը վիրուսն է»,-նշել է նա: Չնայած ՏՀԶԿ-ը հայտարարել է, որ 2022 թվականի վերջում առանձին երկրների մեծամասնությունը կհասնի այն մակարդակին, ինչը նախքան համավարակն է, սակայն նա նախազգուշացրել է, որ «դա բնավ բավարար չէ»:
Համաշխարհային տնտեսությունը չի հասել աճի այն մակարդակի, որին կհասներ առանց համավարակի: Զեկույցում նաեւ ասվում է, որ 2022 թվականի վերջում չափազանց շատ երկրներում կյանքի որակը չի հասել այն մակարդակի, որը հախորդում էր համավարակին, հաղորդում է AP-ն:
Կազմակերպությունը թվարկել է մի քանի սպառնալիք վերականգնման համար, այդ թվում՝ պատվաստանյութի բացակայությունն առավել աղքատ երկրներում, որոնցից մի քանիսն ունի ավելի քիչ ռեսուրսներ օգնություն ցուցաբերելու համար: «Տնտեսական աճի վերականգնված թուլացումը, որը պայմանավորված է վիրուսով, ավելի կմեղմանա, ինչը կհանգեցնի ծայրահեղ աղքատության հետագա աճին» եւ կբարձրացնի ֆինանսական ճգնաժամի ռիսկը,-ասված է ՏՀԶԿ-ի զեկույցում: «Դա առաջացնում է էլ ավելի մեծ մտահոգություն, քանի որ, չնայած կյանքի եւ գոյության միջոցների վրա ազդեցությանը, փակ սահմանների համաշխարհային տնտեսական եւ սոցիալական սահմանափակումները զգալի չափով գերազանցում են այդ երկրներում պատվաստանյութերի, թեստերի եւ բժշկական ապրանքների նկատմամբ ավելի լայն հասանելիությունն ապահովելու ծախսերը»:
Զեկույցում ասվում է, որ քանի դեռ աշխարհի ճնշող մեծամասնությունը չի պատվաստվել, մենք բոլորս խոցելի ենք նոր տեսակների առաջացման նկատմամբ:




























