Մայիսի 22-ին, ժամը 19.20-ի սահմաններում, Երևան-Գյումրի ճանապարհի 23-րդ կմ-ին իրար էին բախվել «Օպել» և «Շակման» մակնիշի ավտոմեքենաներ. «Օպելի» 50-ամյա վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ մայիսի 29-ին, ժամը 12.50-ին, հիվանդանոցից ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ հիվանդանոց տեղափոխված 50-ամյա Արմեն Գևորգյանը մահացել է:
Քննությունը շարունակվում է։





























