Մոսկվա ժամանող ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնը համարում է, որ Իրանի հետ հարաբերությունում պատժամիջոց կիրառելու ժամանակը դեռ չի եկել, եւ այդ հարցը դեռ որոշված չէ։ Բանակցությունների արդյունքների վերաբերյալ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ասուլիսի ընթացքում նա նշել է, որ Վաշինգտոնը հաստատակամորեն հավատարիմ է մնում դիվանագիտական մեթոդներին , իսկ Իրանի դեմ պատժամիջոցների կիրառումը կքննարկվի դիվանագիտական ձախողման պարագայում։

Իր հերթին՝ Ռուսաստանի արտաքին քաղաքականության ղեկավարը հայտարարել է, որ ներկա պահին ամբողջ ուժերը պետք է ուղղված լինեն բանակցությունների ընթացքին աջակցելուն։

«Պատժամիջոցներն եւ սպառնալիքները ներկայիս իրավիճակում, մեր համոզմամբ, արդյունավետ չեն»,-նշել է նա։ Դրա հետ մեկտեղ՝ նա Թեհրանի հետ բանակցությունների հաջողությունը գնահատել է որպես «ոչ վատ» հնարավորություն։