ՀՀ նախագահի հրամանագրով  արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի.

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա ԱՅՎԱԶՅԱՆԻՆ ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշվում է որոշման մեջ։