Ծովախեցգետնի աղցան` դեղին ճիճուներով, խրթխրթան միջատներ` բանջարեղենով եւ շոկոլադեպատ մորեխներով. սրանք ընդամենը մի քանի ուտեստ են ֆրանսիական ռեստորանի ճաշացանկում, որն այցելուներին նախապատրաստում է «ապագայի սննդին»` հաշվի առնելով աշխարհի արագ աճող բնակչությունը, գրում է Reuters-ը:

«Սա կատարյալ ուտեստ է նորեկների համար»,- ասել է փարիզցի շեֆ խոհարար Լորան Վեյեն` պաստա պատրաստելով ճիճուներից` քաղցր կարտոֆիլով եւ միջատների տապակած թրթուրներով: «Իրոք, հետաքրքիր համեր կան»: Սակայն ոչ շատերը կարող են ասել, որ իրենց դա դուր չի գալիս, խոստովանում է նա:

Սննդամթերքի անվտանգության եվրոպական մարմինը (EFSA) հունվարին ալյուրի ճիճուն պիտանի է ճանաչել մարդու կողմից օգտագործման համար եւ հաստատել է այն մայիսին շուկայում վաճառքի համար: Գործակալությունն ավելի քան մեկ տասնյակ հայտ է ներկայացրել միջատների, այդ թվում՝ ծղրիդների եւ մորեխների հիմքով մթերքների համար: