Ռուսաստանը հունիսի 1-ից հետո կպահպանի սահմանափակ ավիահաղորդակցությունը Թուրքիայի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբին մոտ կանգնած երկու աղբյուրներին:
«Երկարացրել ենք դեպի Թուրքիա թռիչքների սահմանափակումը»,- հայտնել է զրուցակիցներից մեկը:
Դեպի Թուրքիա թռիչքների ներկայիս սահմանափակումները գործում են մինչ հունիսի 1-ը:
Ռուսաստանը ապրիլի 15-ից հունիսի 1-ը սահմանափակել է Թուրքիայի հետ ուղեւորային ավիահաղորդակցությունը՝ կորոնավիրուսի նոր բռնկման պատճառով, թռիչքների քանակը փոխադարձաբար կրճատվել է մինչեւ շաբաթական երկու անգամ: Դրանք իրականացնում են «Աերոֆլոտը» եւ Turkish Airlines-ը: Նաեւ դադարեցվել են դեպի Տանզանիա թռիչքները:




























