Շիրակի մարզում միջին մասնագիտական կրթական օղակներում դիմորդների պակաս կա. նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  30-ի փոխարեն այս տարի պետական մանկավարժական քոլեջում ընդունել են 7 դիմում:  Գյումրիի տարածաշրջանային պետական քոլեջը ընդունել է 12 դիմում: Երկու  քոլեջներում էլ NEWS am-ի թղթակցին հայտնել են, որ  հետաքրքրվողներ շատ  են եղել, եւ  դպրոցներում վկայականները ստանալուն պես  փաստաթղթերը լիարժեք կդառնան եւ  կդիմեն ուսումնական հաստատությանը:

«Անցումը ավագ  դպրոցին փոքր  ինչ  նպաստեց միջին մասնագիտական կրթական հաստատություններում դիմորդների աճին: 9-ամյա կրթության բազայի հիման վրա քոլեջներում կազմակերպվում է կրթություն: Շատերը  գերադասւմ են 12 տարի  հանրակրթական դպրոցում չմնալ, փոխարենը  քոլեջում ստանալ մասնագիտական կրթություն եւ  հետո  սահուն անցում կատարել  դեպի  բարձրագույն ուսումնական հաստատություն»,-փոխանցել է պետական մանկավարժական քոլեջի ուսումնական գծով փոխտնօրեն Արտուշ Քոչարյանը:

Ի դեպ  Գյումրիի պետական մանկավարժական քոլեջը, որպես  պետական ոչ  առեւտրային կազմակերպություն, դադարեցրել է իր գործունեությունը: Կառավարության համապատասխան որոշմամբ, այն միացվել է Գյումրիի պետական մանկավարժաական ինստիտուտին:

Իսկ Գյումրիի ճարտարագիտական քոլեջը կառավարության որոշմամբ, անվանափոխվել է` «Պետական տարածաշրջանային» քոլեջի:  Լուրջ աշխատանք են տանելու , բացելուն են նոր  բաժիններ: Նպատակն այն է, որ միջին մասնագիտական կրթության դերը ժաանակի ընթացքում մեծանա, քոլեջը կարողանա մրցակցային պահանջները բարելավել, ապահովել ուսանողների անհրաժեշտ թիվ: Ի դեպ դիմորդների պակասի պատճառով քոլեջներից հավաստում են, որ կադրային կրճատումներ չեն լինելու: