Վարշավայում սկսվել է Չինաստանի օգտին լրտեսության մեջ մեղադրվող երկու տղամարդու դատավարությունը: Նրանցից մեկը Չինաստանի քաղաքացի է, Լեհաստանում Huawei-ի վաճառքի նախկին տնօրեն եւ կիբեռանվտանգության լեհ փորձագետ: Վեյցզին Վանը եւ Պետր Դուրբայլոն իրենց մեղավոր չեն ճանաչել, հայտնում է AP-ը:

Դատախազը պահանջել է, որ դատավարությունն անցկացվի դռնփակ, որոշ ապացույցների գաղտնի լինելու պատճառով: Պաշտպանության փաստաբանները առարկել են՝ պնդելով, որ մեղադրանքների բնույթը պահանջում է, որ դատավարությունը լինի թափանցիկ: Ամբաստանյալները նաեւ ասել են, որ բաց դատավարություն են ցանկանում: Բայց կարճ ընդմիջումից հետո երեք դատավորներից բաղկացած կոլեգիան հայտարարել է, որ գործը կընթանա դռնփակ՝ վկայակոչելով պետական շահերը:

Տղամարդիկ 2019-ի հունվարին ձերբակալվել են Լեհաստանի իշխանությունների կողմից եւ մեղադրվել են Չինաստանի օգտին լրտեսության մեջ՝ չինական Huawei տեխնոլոգիական հսկայի համար գործարքներ կնքելու անվան տակ:

Հավանաբար, որ դատավարությունը կտեւի մի քանի ամիս, եւ վերջնական դատավճիռ դեռեւս չկա: