Google-ը պատրաստվում է թողարկել իր պատմության մեջ առաջին ծալվող սմարթֆոնը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով Gizmochina-ն:

Ամերիկյան ընկերությանն այդպիսի սարք թողարկելու գործում կօգնի Samsung-ը: Samsung Display Display տեխնոլոգիական հսկայի ստորաբաժանումը Google-ին գերբարակ ապակի կմատակարարի, որը հնարավոր է ծալել:

Ուլտրաբարակ ապակին (UTG) ներկայումս օգտագործվում է միայն Samsung սմարթֆոնների համար: Դրանով առաջին մոդելը Samsung Galaxy Z Flip ծալվող հեռախոսն էր: UTG-ով է հագեցած նաեւ ճկուն Galaxy Z Fold 2-ը:

Ծալվող Google Pixel սմարթֆոնի մասին դեռ քիչ տեղեկություններ կան. մշակողները գաղտնի են պահում դրա դիզայնը եւ բնութագրերը: Ինսայդերները կարծում են, որ Google-ն այս սմարթֆոնը կներկայացնի 2021-ի աշնանը Pixel 6-ի եւ Pixel 6 Pro-ի հետ միասին: Վերջիններս կդառնան Android 12-ով առաջին հեռախոսները: