Tesla-ի եւ SpaceX-ի ղեկավար Իլոն Մասկը հայտարարել է միկրոէլեկտրոնային չիպերի պակասի մասին՝ այն համեմատելով համավարակի ժամանակ զուգարանի թղթի պակասի հետ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Մեր ամենամեծ խնդիրը մատակարարման շղթան է, հատկապես՝ միկրոհսկիչների չիպերի: Ես նման բան չեմ տեսել: Դեֆիցիտի վախն ընկերություններին ստիպում է պատվիրել ավելորդ քանակությամբ. դա նման է զուգարանի թղթի դեֆիցիտին, բայց՝ էպիկական մասշտաբի»,- գրել է Մասկը Twitter-ում՝ օգտագործողներից մեկի հաղորդագրությանն ի պատասխան:
Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնության արդյունաբերության եւ առևտրի նախարարությունը խոստովանել էր ավտոմոբիլային արդյունաբերության համար միկրոչիպերի բացակայության հետ կապված խնդիրները, բայց գերատեսչությունը խոստացել էր անել ամեն ինչ, որպեսզի ռուսական ավտոգործարանները չդադարեցնեն աշխատանքը դրա պատճառով: Արդյունաբերության եւ առեւտրի նախարարության կանխատեսման համաձայն՝ ավտոմոբիլային բաղադրիչների դեֆիցիտը կտեւի մինչեւ 2021 թվականի սեպտեմբերը:
Աշխարհում մի շարք ընկերություններ միկրոպրոցեսորների համաշխարհային դեֆիցիտի են բախվում, որի պատճառով ստիպված են կասեցնել կամ կրճատել արտադրությունը: Անցյալ տարի սկսված դեֆիցիտը կապված է համավարակի ֆոնին լայն սպառման էլեկտրոնիկայի պահանջարկի կտրուկ աճի հետ:





























