Հաջորդ շաբաթ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն կայցելի Ադրբեջան։ Ինչպես հայտնում է АПА-ն, այդ մասին այսօր՝ հոկտեմբերի 13-ին, հայտարարել է Թուրքիայի փոխվարչապետ Ջաիմիլ Չիչեկը։
Նրա խոսքով, հոկտեմբերի 21-ին արտգործնախարարը թուրքական խորհրդարանի պատգամավորներին կտեղեկացնի Հայաստանի հետ ստորագրված արձանագրությունների մասին։
Նշենք, որ հոկտեմբերի 21-ից 22-ը Բաքվում կկայանա սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների նիստ, որին կմասնակցի Դավութօղլուն:




























