Intel-ը Apple համակարգիչներն անվանել է խաղերի համար ոչ պիտանի, հաղորդում է PC Gamer-ը:
Ընկերությունը թողարկել է շնորհանդես, համաձայն որի՝ հանրաճանաչ խաղերը կա՛մ մատչելի չեն Apple համակարգիչներում, կա՛մ դրանց գործարկումը չի կարող համեմատվել համակարգչի գործարկման հետ: Intel-ի վերլուծաբանները թվարկել են պահանջարկ ունեցող թայթլները` APEX Legends, Call of Duty շարքը, PUBG, Hitman 3, Grand Theft Auto V եւ այլն: Հաղորդագրության մեջ ասվում է, որ նշված խաղերի կեսից ավելին չի ապահովվում macOS-ի կողմից:
Բացի այդ, Intel-ի փորձագետները նշել են, որ Mac-երում խաղերը շատ ավելի վատ են աշխատում, քան Windows-ով աշխատող նույն տիպի համակարգիչներում: Օրինակ, Hitman 3-ը համակարգչով 1,23 անգամ ավելի բարձր է, քան Mac-ով, GRID 2019-ը՝ 1,2 անգամ, Civilization V-ը` 3,54 ամգամ: Վերլուծաբանները AMD Radeon Pro 5600M տեսաքարտով Intel i9-ի բազայի վրա MacBook Pro-ն համեմատել են Nvidia GeForce RTX 3060 տեսաքարտով Intel i5-ի բազայի վրա համակարգչի հետ՝ նշելով, որ նույնիսկ համակարգի կողմից աջակցվող թայթլերը հաճախ դանդաղում են եւ դուրս են թռչում։
Լրագրողների կարծիքով՝ Intel-ը թեստավորման ժամանակ դիտավորյալ Windows-ով աշխատող ոչ ամենահզոր համակարգիչն է օգտագործել: Դրանով ընկերությունը ցանկացել է ցույց տալ, որ ժամանակակից համակարգչային խաղերի համար անհատական համակարգիչներն ավելի լավ տարբերակ են՝ նույնիսկ եթե սարքը ձեռք է բերվել աշխատելու համար:





























