Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայություն հունիսի 25-ին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Նորաշեն գյուղում այրվում է ավտոմեքենա:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.25-ին, մարվել`15.43-ին:
Ամբողջությամբ այրվել է Լ.Բաբայանին պատկանող BMW մակնիշի 06 ՏՏ 422 համարանիշի ավտոմեքենան:




























