Երեւանում հունիսի 25-ին հրդեհ է բռնկվել Սեբաստիա փողոցի թիվ 80 շենքի 42-րդ բնակարանում:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ եւ մեկ ավտոսանդուղք, այնուհետեւ եւս երկու մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության օպերատիվ խումբը:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 15.25-ին, մարվել`15.29-ին:

Այրվել է Ա.Սիմոնյանին պատկանող բնակարանի ննջարանն իր գույքով` 12քմ մակերեսով:

Նույն օրը երեկոյան հրդեհ է բռնկվել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի 107 թաղամասի թիվ 31 տանը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 19.13-ին, մարվել` 19.26-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Եղոյանին պատկանող տան հյուրասենյակը գույքով` 20 քմ մակերեսով: