Մոսկվայի քաղաքային դատարանը հոկտեմբերի 13-ին 4 սկինհեդների դատապարտել է ազատազրկման 5 տարվա ընդհանուր ռեժիմի գաղութի եւ 9 տարի խիստ ռեժիմի գաղութի։ Սկինհեդները նախկինում ընդգրկված են եղել Արթուր Ռինոյի եւ Պավել Սկաչեվսկիի խմբավորման մեջ։

Ինչպես հաղորդում է «Вести»-ն, դատապարտյալները մեղավոր են ճանաչվել սպանության եւ ազգային հողի վրա մահափոձ կատարելու մեջ, ինչպես նաեւ ազգամիջյան երկպառակություն եւ գժտություններ հրահրելու մեջ։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ 2007 թվականի հունվարից խմբավորումը Մոսկվայում իրականացրել է մի շարք սպանություններ եւ 2 մահափորձ, որի ընթացքում առողջական ծանր վնասվածքներ է հասցրել։ Նրանք հարձակվել էին արեւելյան արտաքին ունեցող Տաջիկստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի քաղաքացիների վրա: Հանցագործություն իրականացնելու ժամանակ սկինհեդներից միայն երեքն էին չափահաս։