ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը բարձր է գնահատել Մոսկվայում կայացած Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցությունները։ Մամուլի ասուլիսի ժամանակ Քլինթոնը հայտարարել է, որ կողմերն անց են կացրել համապարփակ եւ արդյունավետ բանակցություններ, որն արդյունքն է Ռուսաստանի Դաշնության եւ Միացյալ Նահնագների միջեւ եղած հարաբերությունների վերջին ամիսների վերափոխման, այն է՝ հնարավոր ընդհանուր դիրքորոշում գտնելու փնտրտուքները, միեւնույն հետաքրքրությունների ուղով գնալը եւ միմյանց նկատմամբ փոխադարձ հարգանքը։

«Պետքարտուղարն այդ աշխատանքի մի արդյունք էլ համարել է հոկտեմբերի 10-ին Ցյուրիխում ստորագրգված հայ-թուրքական արձանագրությունները։ „Ընդամենը 3 օր առաջ Սերգեյը եւ եւս Ցյուրիխում միասին աշխատում էինք Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների կարգավորման ուղված պատմական արձանագրությունների ստորագրման ուղղությամբ։ Ռուսաստանը եւ ԱՄՆ վճռականորեն կողմ են այս գործընթացին։ Սա Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցության եւս մեկ օրինակ է“,- նշել է Քլինթոնը։

„ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման եւ ես կարծում ենք, որ հենց համագործակությունը եւ պատասխանատվության բաժանումն է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի փոխգործակցության հիմքը,-հավելել է Քլինթոնը՝ շարունակելով,-“Այսպիսի փոխգործակցության օրինակ է ռազմավարական հարձակողական զինվածության կրճատման վերաբերյալ մեր փորձագետների նոր համաձայնագիր ստեղծելու աշխատանքը։ Նպատակ ունենք գործն ավարտել դեկտեմբերի 5-ին, երբ վերջանում է ընթացիկ համաձայնագրի ժամկետը»։

Եւս մեկ խնդիր, որ անհանգստացնում է ԱՄՆ-ին, Քլինթոնի խոսքով «Իրանի միջուկային քաղաքականությունն է»։ «Մենք այս գործընթացում Ռուսաստանի հետ աշխատում ենք „5+1“ ձեւաչափով։ Աշխատում ենք, որպեսզի Իրանը բացահայտ ցույց տա, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ նպատակների համար է»,-ավելացրել է արտաքին քաղաքականության ղեկավարը։

«Մենք նաեւ քննարկել ենք հակահրթիռային պաշտանության հարցեր, բացատրել մեր գնահատականը Իրանի կողմից եկող զարգանալու հատկություն ունեցող սպառնալիքների վերաբերյալ, եւ, թե ինչպես դա ստիպեց նախագահ Օբամային այլ կերպ մոտենալ հակահրթիռային պաշտպանությանը»,-ավելացրեց Քլինթոնը։ Այս մասին հաղորդում է «Ռուսաստանի ձայն» ռադիոկայանը: