Apple-ը կարագացնի համակարգիչների աշխատանքը macOS Monterey-ի միջոցով, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:

Կուպերտինոյի համակարգիչների վրա կհայտնվեն «արագ հրահանգներ», որոքն օգտատերերին կօգնեն ակտիվացնել ամենօրյա խնդիրներն ու աշխատել առավելագույնս արդյունավետ:

macOS Monterey-ում կհայտնվի «ֆոկուսավորում» ֆունկցիա: Այն կօգնի օգտատերերին չշեղվել՝ ավտոմատ կերպով զտելով ծանուցումները, որոնք կապ չունեն ընթացիկ խնդրի հետ:

Օգտատերերը կարող են թարմացնել իրենց Mac-ը արդեն հուլիսին: